ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կիբեռանվտանգությունը` տարածաշրջանում

Կիբեռանվտանգությունը` տարածաշրջանում
12.07.2017 | 13:18

«Կասպերսկի Լաբորատորիաե-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը ներկայացնում է Էլեկտրակապի միջազգային միության (ITU) «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017» վարկանիշը, որտեղ Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում։

Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017ե-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։

Հատկանշական է, որ տարածաշրջանի բոլոր երկրների թվում առաջատարը Վրաստանն է, որը նաև հայտնվել է գլոբալ վարկանիշի լավագույն տասնյակում։ Վերջին տեղում Թուրքմենստանն է (132-րդ տեղ)։ Ինդեքսի 0,2-ից փոքր նշանակություն ունեցող պետություններին պայմանականորեն կարելի է դասել այն երկրների խմբին, որտեղ նոր-նոր առաջանում են կիբեռանվտանգության ապահովման պայմաններ։

Դիտվել է՝ 4799

Մեկնաբանություններ